-
18.03.2015|
14:13
Հիմք ընդունելով «Չիլինգարյան (Մամիկոնյան) տոհմ» պատմաազգագրական ՀԿ-ի և ՀԳՄ վարչության միջնորդագրերը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Վանաձորի քաղաքային համայնքի ավագանին որոշել է Վանաձոր քաղաքի Երիտասարդական այգին վերանվանել «Ռուբեն Սևակի անվան երիտասարդական այգի»:
-
18.03.2015|
12:22
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստում իրականացնելող կազմակերպություններին երաշխավորելու մասին»:
-
18.03.2015|
12:11
Ժամանակակից մարդը օրվա զգալի մասն անցկացնում է համակարգչի առաջ: Սոցցանցերը, էլեկտրոնային կայքերը ապահովում են ժամանցը, շփումը, տրամադրում են անսպառ ինֆորմացիա:
-
17.03.2015|
21:48
Մարտի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն անդրադարձան Բեյրութում անցկացվող «Ալ Բուստան» միջազգային փառատոնին, որին 2-րդ տարին անընդմեջ պաշտոնական նվագախմբի կարգավիճակով հրավիրվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։
-
17.03.2015|
17:36
Մարտի 17-ին տեղի ունեցավ «Ես ուսանող եմ» խորագրով լուսանկարների երկրորդ միջազգային մրցույթի աշխատանքների ցուցադրություն և մրցույթում հաղթած լուսանկարների հեղինակների պարգևատրում։
-
17.03.2015|
15:12
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում երեկ կայացել է «Եվրատեսիլ-2015»-ի մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական հանդիպումը, որին ներկա են եղել մասնակից բոլոր 40 երկրների ներկայացուցիչներ` այդ թվում Հայաստանը:
-
17.03.2015|
11:08
«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հասարակական կազմակերպությունը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով մի շարք երկրներում կազմակերպում է թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ՝ «Այլևս երբեք…» խորագրի ներքո:
-
17.03.2015|
11:07
Հայաստանի ազգային արխիվում 2013-ից աշխատանքներ են տարվում Հայոց ցեղասպանության զոհերի անունների էլեկտրոնային շտեմարան ստեղծելու ուղղությամբ: Սկիզբ է դրվել բարդ ու երկարատև աշխատանքի:
-
17.03.2015|
11:04
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում վերափոխվելու են ձայնային և լուսային սարքավորումները, բեմահարթակը: Այս մասին «Իրատես de facto»-ին տեղեկացրեց թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը:
-
17.03.2015|
11:03
Ցեղասպանության թեման գրականության մեջ և ֆիլմերում: Հուզական ընկալումից մինչև իրավական գնահատական: Մեկդարյա տարելիցից այն կողմ: Բանաստեղծ, թարգմանիչ ՆԵՐՍԵՍ ԱԹԱԲԵԿՅԱՆԻ հետ մեր զրույցը նշված թեմաների շուրջ է: